Կարճ մեր մասին

We Solve-ը ուժեղ անհատների միավորում է, որը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանում իրավական ծառայությունների ոլորտի արմատացած մշակույթը փոխակերպելու առաքելությամբ։ Ընկերության առանձնահատկությունն է հաճախորդներին արժեքավոր, լուծումների վրա հիմնված մոտեցում ցուցաբերելու նվիրումը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Գյումրիում և Երևանում։ Չնայած շուկայում նոր լինելուն՝ We Solve-ը արդեն հասցրել է ծառայություններ մատուցել առևտրային խոշոր գործարքներում և դատավարություններում։ 

Ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ոլորտներում՝ 

  • կորպորատիվ իրավունք / կորպորատիվ կառավարում, 
  • առևտրային իրավունք,  
  • աշխատանքային իրավունք, 
  • ներդրումային իրավունք, 
  • վարչական իրավունք, 
  • սնանկություն, 
  • դատավարություն, 
  • հարկային և մաքսային իրավունք, 
  • մտավոր սեփականության իրավունք 
  • և այլն: 

 

Հաճախորդի շահերը որպես առաջնահերթություն

We Solve-ում մենք ձգտում ենք գտնել նորարար լուծումներ մեր հաճախորդների և նրանց բիզնես խնդիրների արագ, շահավետ և արդյունավետ լուծման համար։ Մեր առաքելություններից մեկն է ծառայել Գյումրի և Երևան համայնքներին, ինչպես նաև հանրային շահերին՝ խթանել բազմազանությունը իրավաբանի մասնագիտության մեջ և պահպանել թիմային աշխատանքի և կոլեգիալության մշակույթը: 

 

Արդյունավետ լուծումներ

Մենք վարում և հաջողությամբ ավարտին ենք հասցնում գործարքները և դատական գործերը։ Մեր մասնագետները և փաստաբանները ամբողջովին ներգրավված են մնում յուրաքանչյուր գործով սկզբից մինչև վերջ, արդյունավետորեն համակարգում են հաճախորդների շահերի պաշտպանության աշխատանքները՝ ապահովելով կարճ ժամանակում որակյալ աշխատանքը։ 

 

We Solve-ը խանդավառ և նորարար իրավաբանական ընկերություն է, որը լիովին վստահ է, որ այն կկարողանա մատուցել պրոֆեսիոնալ և մատչելի ծառայություններ, կբավարարի և կգերազանցի հաճախորդների սպասելիքները տեղական և միջազգային մակարդակներում: 

ծանոթացե՛ք մեզ հետ

Մենք

Lawyer Avatar

Սեյրան Սահակյան

Կառավարող գործընկեր

Lawyer Avatar

Էմմա Սահակյան

Գործընկեր, փաստաբան

Lawyer Avatar

Հովհաննես Խաչատրյան

Գործընկեր, փաստաբան